ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Բաթումի զանգվածային անկարգությունների պատճառն ու հետևանքները
11:05, 12.03.2017 | mamul.am
9602 | 0

Շաբաթ օրը Բաթումում զանգվածային ցույցեր և անկարգություններ են տեղի ունեցել: Իրադարձությունների էպիկենտրոնը եղել է Ճավճավաձե փողոցը: Իրավիճակը քաղաքում սրվել է, երբ շաբաթ երեկոյան ոստիկանները տուգանք են գրել քաղաքի կենտրոնում ապօրինի կայանման համար: Վարորդը դրա հետ չի համաձայնվել և վիճաբանություն է սկսվել: 6 մարդ ձերբակալվել է, դրանից հետո մեկ ժամվա ընթացքում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջելով ոստիկանապետի հրաժարականը:

Զանգվածային անկարգություններ Բաթումիում
Ինքնաբուխ ակցիան վերաճել է փողոցային անկարգությունների: Ցուցարարները այրել են մեքենաները, հրանյութեր պայթեցրել, արգելափակել տեղական ոստիկանության շենքը:
Բաթումում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել. կան 10-յակ վիրավորներ

Ոստիկանությունն ու հատուկջոկատայինները կիրակի լուսաբացին ամբողջությամբ մաքրել են Ճավճավաձեի փողոցը ցուցարարներից: Փողոցների մաքրումն անցել է առանց լուրջ բախումների, արմատական երիտասարդները, որոնք մի ժամ ջարդարարությամբ էին զբաղված, հեռացել են ոստիկաններին տեսնելուն պես:
Բաթումում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել. կան 10-յակ վիրավորներ
Ցուցարարների մնացած մասին ոստիկանները հեռացրել են քաղաքի ոստիկանատան տարածքից՝ ռետինե գնդակներ կիրառելով: Դեպքի վայր ոստիկանների և հրշեջների մեծ խմբեր են բերվել: Քաղաքում անկարգությունների մասնակիցներին ձերբակալելու գործողություն է ընթանում: Նշվում է, որ շուրջ 40 մարդ ձերբակալվել է:
Բաթումում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել. կան 10-յակ վիրավորներ

Առաջիկա ժամերին Բաթումի քաղաքապետարանը կպարզի վնասի չափը: Հաղորդվում է, որ Ճավճավաձե փողոցում վնասվել են մայթերը, կոտրված են ցուցափեղկերը, ոչնչացվել են ցանկապատերը, չեն աշխատում լուսացույցները:
Փողոցում բազմաթիվ այրված մեքենաներ կան:
Բաթումում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել. կան 10-յակ վիրավորներ

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, թե «ապակառուցողական արմատական ուժերը» օգտագործել են կենցաղային միջադեպն իրավիճակի սրման համար: Նա, սակայն, որևէ անուն չի տվել:
Նախնական տվյալներով, Բաթումիում տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել է 33 մարդ:
Բաթումում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել. կան 10-յակ վիրավորներ
Բաթումում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել. կան 10-յակ վիրավորներ
Բաթումում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել. կան 10-յակ վիրավորներ
Բաթումում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել. կան 10-յակ վիրավորներ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր