ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Գիտնականները վերականգնել են Հարավային Ամերիկայի հնագույն բնակիչների դիմագծերը
18:00, 11.06.2017 | mamul.am
12917 | 0

Բրազիլացի մասնագետները վերականգնել են ժամանակակից Բրազիլիայի տարածքում 10 հազար տարի առաջ ապրած մարդու կերպարանքը: 40-50 տարեկան մարդու գանգը գտնվել է երկրի հարավ արևելքի քարանձավներից մեկում 50 տարի առաջ, հայտնում է Mirror-ը: Գիտնականները նրան տվել են Ապիունա անունը: Ըստ գիտնականների՝ նրա դիմագծերը շատ նման են եղել ժամանակակից ամերիկյան հնդկացիների դիմագծերին:

Ապիունա
Ապիունա
Ապիունա

Մասնագետները կարծում են, որ հնում եղել է զանգվածային միգրացիայի նվազագույնը 2 խոշոր ալիք: Հավանական է, որ Ապիունան առաջին ալիքի ներկայացուցիչ է եղել:

Ավելի վաղ հետազոտողները վերականգնել են Հարավային Ամերիկայի ևս մեկ բնակչի դեմքը, որի մնացորդները հայտնաբերվել են 1971-ին:

Դիարում
Նա ստացել էր Դիարում անունը:
Դիարում
Ըստ բրազիլացի գիտնականների՝ վերջինն ունեցել է սիբիրյան արմատներ և մարմնավորում է միգրացիայի երկրորդ ալիքը:
Դիարումի գանգը՝ ձախից և Ապիունայի գանգը՝ աջից

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր