ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Պարզվել է, թե ինչ նամակ էր գրել Բաշկիրիայում ինքնահրկիզված տղամարդը Վլադիմիր Պուտինին. թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել
00:35, 23.01.2018 | mamul.am
48451 | 0

Բաշկիրիայում հունվարի 15-ին ինքնահրկիզում էր կատարել Իշիմբայ քաղաքի բնակիչ Դմիտրի Ռուդովն, ով նույն օրը հիվանդանոցում մահացել էր: Նա ստացել էր մարմնի 85% այրվածքներ: Թե ինչու էր Ռուդովը դիմել այդ քայլին, պարզվել է ավելի ուշ: Ինքնահրկիզումից մեկ ամիս առաջ նա նամակ էր գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում խնդրել էր, որ օգնի իրեն՝ պայքարելու դատավորների ապօրինի որոշման դեմ: Նա աշխատելիս է եղել «Գազպրոմ Նեվտեխիմ Սալավատ» ընկերությունում, որտեղից նրան անպօրինաբար հեռացրել են ամռանը: Դատարանի միջոցով նա վերականգնել է աշխատանքը, սակայն վերաքննիչ դատարանը չեղարկել է շրջանային դատարանի որոշումը: Նամակի երկրորդ մասում նա նաև բողոքել է, որ հաշմանդամ է, տառապում է պոդագրայով, սակայն իրեն ոչ դեղ են հատկացնում անտանելի ցավերից ազատվելու համար, ոչ էլ հաշմանդամության կարգ են նշանակում:

Հայտնի է դարձել նաև, որ ամիսներ առաջ նա ամուսնալուծվել էր:

Ինքնահրկիզումից առաջ նա գոռացել է. «Կաշառակերություն, կաշառակերություն»:

Պարզվել է, թե ինչ նամակ էր գրել Բաշկիրիայում ինքնահրկիզված տղամարդը Վլադիմիր Պուտինին
Պարզվել է, թե ինչ նամակ էր գրել Բաշկիրիայում ինքնահրկիզված տղամարդը Վլադիմիր Պուտինին

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր