ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Այս գունագեղ գորգն իրականում քաջածանոթ մթերք է՝ մանրադիտակի տակ
01:05, 24.01.2018 | mamul.am
30369 | 0

Նոր աշխարհ բացահայտելու համար պարտադիր չէ կտրել հազարավոր կիլոմետրեր: Բավական է այլ հայացք նետել շրջապատող իրերին: Vokrugsveta-ն իր նոր նախագծի շրջանակներում ուսումնասիրել է սխտորի կտորը մանրադիտակի տակ: Ստացված պատկերն իր գեղեցկությամբ հիշեցնում է գունագեղ գորգ: Նկարում առկա երփներանգ ուղղանկյունները կալցիումի օքսալատի բյուրեղներ են, այսինքն՝ կալցիումի աղ և թրթնջուկաթթու: Թե սխտորի ինչին է պետք օքսալատը, գիտնականները չեն կարողանում հասկանալ: Հնարավոր է, որ, բյուրեղներ ստեղծելով, բույսն ազատվում է ավելորդ կալցիումից:

Այս միացությունը մարդկանց համար շատ վնասակար է, ինչպես թնթնջուկաթթվի բոլոր աղերը: Սակայն սխտորի մեջ դրանք այնքան քիչ քանակություն են կազմում, որ այն անվնաս է անգամ միզաքարային հիվանդություններով տառապողների համար, չնայած որ քարերը հենց կալցիումի օքսալատներ են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր