ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Վշտահար ծնողները դադարեցրել են թաղման արարողությունը, երբ իրենց աղջիկը շարժել է ճկույթը
01:00, 25.01.2018 | mamul.am
61030 | 1

Դեպքը, որին անդրադարձել է The Sun պարբերականը, հայտնի չէ, թե ստույգ երբ ու որտեղ է տեղի ունեցել, սակայն այն հուզել է միլիոնավոր սրտեր: Աղբյուրը հրապարակել է տեսանյութ, որտեղ աղջնակի թաղման արարողությունը վշտահար ծնողների խդրանքով դադարեցվել է, քանի որ նրանք նկատել են, որ նա շարժել է ճկույթը: Այնինչ մահը մի քանի օր առաջ հաստատել են բժիշկները: Ամենայն հավանականությամբ, ականատեսները պարզապես չեն իմացել, որ գիտության մեջ կա դիակի ջղաձգում հասկացությունը: Դա տեղի է ունենում ողնուղեղի գործունեության հետևանքով: Նեյրոնների ստիմուլյացիայի միջոցով այն նույնիսկ գլխուղեղի մահից հետո կարող է առաջացնել մկանների աննշան կրճատում:

Դատելով խոսակցություններից՝ դեպքը տեղի է ունեցել Կենտրոնական կամ Հարավային Ամերիկայում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր