ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Ինչից և ինչպես են իրականում ստանում արագ պատրաստվող լապշաները
17:35, 28.01.2018 | mamul.am
60964 | 0

Արագ պատրաստվող լապշան մի բան ուտելու էժան միջոց է բազում ուսանողների, աշակերտների ու աշխատավորների համար, ովքեր գումար կամ ժամանակ չունեն՝ ճաշարաններում սնվելու կամ տանը պատրաստելու: Ի դեպ, ըստ որոշ հետազոտությունների, այդ լապշաներն առաջացնում են կախվածություն, ինչի մասին վկայում է այն, որ օգտագործողների մեծ մասն ուզում է ամեն օր ուտել այն, անգամ եթե ուրիշ ուտելիքներ ունի:
Թե ինչպես ու ինչից է պատրաստված այդ լապշան, ներկայացնում է Sovkusom.ru կայքի թղթակիցը: Ըստ աղբյուրի՝ այս լապշաների առավելությունը միայն դրանց մատչելիությունն ու հեշտ պատրաստումն են, իսկ թերությունները բազմազան են: Դրանց բաղադրության մեջ են մտնում բազմաքանակ ճարպեր ու յուղեր, ինչպես նաև՝ տրանսճարպեր, որոք նպաստում են աթերոսկլերոզի, քաղցկեղային հիվանդությունների առաջացմանը: Այն պարունակում է նաև նատրիումի գլյուտամատ, որից կարող են առաջանալ բրոնխիալ ասթմայի ծանր նոպաներ ու բարձրանալ զարկերակային ճնշումը:

Ինչից և ինչպես են իրականում պատրաստում արագ պատրաստվող լապշաները
Ի դեպ, նատրիումի գլյուտամատի վնասակար ազդեցության մասին գրել էինք ավելի վաղ:
Արագ պատրաստվող լապշա սկսել են պատրաստել դեռևս 16-րդ դարում՝ Չինաստանում: Այն կերել են չոր վիճակում, կամ էլ թրջել արգանակով: 1958 թվականին Անդո Մումոֆուկին թողարկում է «Chikin Ramen» լապշան՝ հավի մսի համով: Չոր լապշային ավելացրել են համեմունքներ, արգանակի էսքտրակտ ու արմավենու ձեթ: 1972-ին նույն գործարարը թողարկում է Լապշա բաժակի մեջ, որտեղ բաժակի մեջ սկսել են ավելացնել չոր բանջարեղեններ, մսի կտորներ, ծովախեցգետին: Ժամանակակից լապշաների մեջ հավելում են նատրիումի գլյուտամատ E-621, 627, 631, որոնք ուժեղացնում են համային զգացողություններն, ինչպես նաև տրանսճարպեր, կոնսերվանտներ, որոնք կասեցնում են մթերքի մեջ միկրոօրգանիզմների աճը, որ այն չբորբոսնի ու չփչանա:
Լապշաների պատրաստման տեխնոլոգիան
Լապշաների պատրաստման տեխնոլոգիան
Լապշաների պատրաստման տեխնոլոգիան
Լապշաների պատրաստման տեխնոլոգիան
Լապշաների պատրաստման տեխնոլոգիան
Լապշաների պատրաստման տեխնոլոգիան
Լապշաների պատրաստման տեխնոլոգիան
Լապշաների պատրաստման տեխնոլոգիան

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր