ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Բռնաբարությունից պաշտպանող անդրավարտիքներ՝ բռնաբարությունից փրկված աղջկա կողմից
02:25, 09.02.2018 | mamul.am
65000 | 0

Գերմանական Tecos GmbH ընկերությունն ստեղծել է հատուկ կիսավարտիքներ՝ բռնաբարությունից պաշտպանվելու համար: Դրանց նախնական 150 օրինակները համացանցում վաճառվել են մի քանի վայրկյանի ընթացքում:

Այս շորտերի հեղինակը Սանդրա Սեիլզն է, ում 15 տարի առաջ փորձել են բռնաբարել 3 տղաներ: Աղջկան փրկել է պատահական անցորդն, ինչից հետո նա որոշել է ստեղծել այս անդրավարտիքները:

Դրանք պատրաստված են ամուր նյութից, որը չի պատռվում և հարմար է կրելու համար: Դրանց վրա ներկառուցված է կոդավորված կողպեք, իսկ հատուկ օղակը պոկվելու դեպքում միանում է տագնապի ազդանշան:

Այս շորտերը, որ հարմար են ցանկացած հագուստի տակ կրելու համար, արժեն 150 դոլար: Նախնական խմբաքանակի 80%-ի գնորդները դարձել են գերմանուհիները:

Սանդրան մտադիր է ընդլայնել իր ապահով շորտերի արտադրությունն առաջիկայում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր