ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Դեռահաս աղջիկն սպանում է կենդանիներին ու աննկարագրելի հաճույք ստանում
00:00, 26.02.2018 | mamul.am
21588 | 2

ԱՄՆ Յութա նահանգում ապրող Արիանա Գուրդինը հոր հետ պարբերաբար մեկնում է որսի ու իր զոհերի լուսանկարնեն ուրախությամբ հրապարակում ֆեյսբուքյան իր էջում: Բնականաբար, նրա այս «զվարճանքը» հարուցում է համացանցի օգտատերերի զայրույթը: «Ես պատրաստ եմ գնդակահարել այս աղջկան, ինչքան դաժանություն կա նրա մեջ, կարո՞ղ ես քեզ պատկերացնել այդ կենդանիների տեղում…» նմանաբովանդակ նամակներն ու մեկնաբանությունները նրան են ուղղորդվում տասնյակ հազարներով: Այժմ արդեն 14-ամյա Արիանան BBC-ի հետ զրույցում պատմել է, թե իր գերդաստանում բոլորը որսորդներ են, որսորդությունն իր արյան մեջ է, ինքը շատ նորմալ է վերաբերում կենդանիների սպանությանն ու դրանից հաճույք է ստանում: Նրա հայրն էլ, կրկնելով աղջկա խոսքերը, հավելել է հետևյալը. «Մենք երբեք ներողություն չենք խնդրի մեր արածի համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր