ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Մարտի 3-ը Վայրի բնության համաշխարհային օրն է
11:25, 03.03.2018 | mamul.am
5670 | 0

2013 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 3-ը հռչակեց որպես Վայրի բնության համաշխարհային օր:

Վայրի բնության համաշխարհային օրվա ընտրությունը կապված է 1973-ի հետ, երբ Վաշինգտոնում մարտի 3-ն ընդունվեց անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների առք ու վաճառքը կարգավորող միջազգային առևտրի մասին Կոնվենցիան:
Այս օրը նշվում է՝ բարձրացնելու հանրության իրազեկվածությունը անհետացման եզրին գտնվող կենդանական ու բուսական աշխարհի ներկայացուցիչների վերաբերյալ և բարելավելու նրանց պահպանությանը ուղված համատեղ ջանքերը, ինչպես նաև պայքարելու վայրի բնության հանդեպ իրականացվող հանցագործությունների դեմ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր