ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Աշխարհի ամենահարուստ մարդը զբոսանքի է դուրս եկել իր ռոբոտ-շան հետ
14:05, 25.03.2018 | mamul.am
14574 | 1

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսը, Twitter-ի իր էջում ռոբոտ-շան հետ լուսանկար է հրապարակել՝ կատակելով, որ զբոսնում է իր «նոր ընկերոջ» հետ:

Amazon-ի հիմնադիրը մասնակցել է MARS ամենամյա համաժողովին, որն անց է կացվում Քալիֆորնիայում և նվիրված է ռոբոտատեխնիկայի և տիեզերական հիմունքների ոլորտի հարցերին:

Ռոբոտ-շունը կրում է Spotmini անվանումն ու Boston Dynamics ընկերության վերջին մշակումներից է համարվում:

Twitter-ի օգտատերերը կատակել են, որ Բեզոսն ու իր շունն այնպիսի տեսք ունեն, կարծես, պատրաստվում են սպանել բոլորիս:

Twitter-ում Ջեֆ Բեզոսի հետևորդների թիվը հասնում է 480,000-ի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր