ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը ոչնչացրել է առգրավված գերթանկարժեք Ferrari-ն (տեսանյութ)
00:00, 21.03.2018 | mamul.am
36839 | 0

Մեծ Բրիտանիայում ոստիկանները որոշել են օրինակ վերցնել ավստրալացի գործընկերներից ու ոչնչացնել առգրավված ավտոմեքենան: Ferrari 458 Spider-ը, որն արժե 280 հազար դոլար, ամբարձիչի օգնությամբ մետաղի ջարդոնի է վերածվել, իսկ գործընթացը պատկերող տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մեքենայի տերը՝ 31-ամյա միլիոնատեր Զահիդ Խանը:
Նա պատմել է, որ ոստիկանությունը մեքենան առգրավել է անցյալ տարվա ապրիլին Բիրմենգհեմում, քանի որ ստուգելու ժամանակ իր մոտ առկա չի եղել մեքենայի սեփականության վկայականը: Իրավապահները կասկածել են, որ մեքենան գողացված է ու այն տարել են տուգանային հրապարակ:
Խանի խոսքերով՝ թանկարժեք ավտոմեքենան նա ձեռք է բերել աճուրդի ժամանակ և մինչ ինքը փորձել է դատարանի միջոցով ապացուցել, որ մեքենան իրեն է պատկանում, ոստիկանությունն այն ոչնչացրել է: Ընդ որում, տիրոջն անգամ չեն էլ նախազգուշացրել, որ մեքենան ջարդուփշուր է արվելու առաջիկայում:
Նշենք, որ ավելի վաղ Ավստրալիայում ոստիկանությունը ոչնչացրել է ապօրինի ավտոմրցույթի ու մասնակիցների մեքենաները: Բացի մեքենաներից զրկվելուց, փողոցային արշավորդները պետք է նաև խոշոր տուգանքներ վճարեն:

Նշենք, որ ավելի վաղ Ավստրալիայում ոստիկանությունը ոչնչացրել է ապօրինի ավտոմրցույթի ու մասնակիցների մեքենաները: Բացի մեքենաներից զրկվելուց, փողոցային արշավորդները պետք է նաև խոշոր տուգանքներ վճարեն:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր