ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Աղի բյուրեղի չափ. IBM-ը ցուցադրել է աշխարհի ամենափոքրիկ համակարգիչը
00:30, 21.03.2018 | mamul.am
10377 | 0

IBM ընկերությունը IBM Think 2018 գիտաժողովի ժամանակ ցուցադրել է իր նորույթն՝ աշխարհի ամենափոքր համակարգիչը: Դրա մասին առայժմ շատ տեղեկատվություն չկա, հնարավոր է՝ ընկերությունը դրանք տրամադրի ավելի ուշ:
Համակարգիչն ունի 1x1 մմ չափեր: Համեմատության համար նշենք, որ նախորդ ռեկորդակիրը, որ ցուցադրվել է 2015-ին Michigan Micro Mote ցուցադրության ժամանակ, ունեցել է 2 մմ երկարություն:
Աղի բյուրեղի չափ համակարգչի արժեքը կկազմի 10 ցենտից ոչ ավելի: Այն ունի պրոցեսոր՝ մի քանի հարյուր հազար տրանզիստորներով, ֆոտոմարտկոց սնուցման համար և կապի մոդուլ՝ բաղկացած լուսադիոդներից ու ֆոտոդետեկտորներից: Դրա անունը դեռևս հայտնի չէ: Ենթադրվում է, որ այս համակարգիչը հնարավոր կլինի կիրառել մատակարարումների հեռահար հսկման, ապրանքների տեսակավորման, կեղծարարությունների դեմ պայքարի համար: Ընկերությունը հավաստիացնում է, որ 5 տարվա ընթացքում փոքր համակարգիչները զավթելու են բոլոր առարկաներն ու սարքերը։ Հայտնի չէ սակայն, թե երբ է սկսվելու մինի համակարգիչների արտադրությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր