ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Ներկայացվել է աշխարհի ամենաթանկ ամենագնացը
22:15, 24.03.2018 | mamul.am
52377 | 0

Karlmann King մեքենան ճանաչվել է աշխարհի ամենաթանկ ամենագնացը: Այս մասին հայտնում է AutoExpress-ը:

Այն ստեղծվել է չինական IAT ընկերությունում: Սկզբնական գինը 2 միլիոն դոլար է, իսկ մեքենայի ամենաթանկ մոդելն արժե 3 միլիոն 800 հազար դոլար:

Բեթմենի մեքենան հիշեցնող ամենագնացը հագեցած է V10 6,8-լիտրանոց շարժիչով: Karlmann King-ը կշռում է մոտ 6 տոննա և հավաքված է Ford-550 բեռնատարի հիմքով:

Չնայած ազդեցիկ ծավալին՝ մեքենան կարող է ժամում մինչև 140 կմ արագություն զարգացնել:

Karlmann King-ը կարտադրվի սահմանափակ քանակով, արտադրողները մտադիր են ամենագնացի ընդամենը 9 օրինակ հավաքել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր