ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Նրբերշիկով ձվածեղ ուտելուց հետո երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
11:45, 25.03.2018 | mamul.am
35368 | 0

Երեկ՝ մարտի 24-ին, Վանաձոր բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում, անհայտ էթալոգիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել երեխաներ: Ինչպես հայտնում է Shamshayan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պրոֆիլակտիկայի ավագ տեսուչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Վանաձոր քաղաքի բնակիչներ, 10-ամյա Սերյոժա Գ.-ն, 11-ամյա Լուսինե Գ.-ն, Լոռու մարզի Ջրարշեն գյուղի բնակիչներ, 15-ամյա Մոնիկա Զ.-ն, 17-ամյա Անուշ Զ.-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ երեխաները նշված թունավորումը ստացել են նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Մելինե Ա.-ի տանը վերջինիս կողմից պատրաստված նրբերշիկով ձվածեղն ուտելու հետևանքով:

Մանրամասներն սկզբնաղբյուրում:

Աղբյուրը` shamshyan.com
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր