ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Պերուում հայտնաբերվել են անձրևի աստծուն զոհաբերված երեխաների կմախքներ
23:10, 30.03.2018 | mamul.am
19063 | 0

Պերուի հյուսիսում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է 47 կմախք, որոնցից առնվազն 12-ը՝ երեխայի: Նրանք զոհ են մատուցվել 1500 տարի առաջ, չիմու մշակույթի օրոք: Հնարավոր է, որ նրանց սրտերը հանված են եղել, գրում է La Republica-ն: Հնագետների կողմից իրականացվող պեղումների հետևանքով հայտնաբերված գերեզմանատեղիների թիվը հասել է 77-ի: Գտնվել են նաև 115 անոթ, ուղտազգի կենդանու ոսկորներ:

Հայտնաբերվել է նաև նորածին երեխայի կմախք, ում նույնպես զոհ են մատուցել:

Պերուում հայտնաբերվել են անձրևի աստծուն զոհաբերված երեխաների կմախքներ

Անցած հոկտեմբերից սկսված պեղումերը կշարունակվեն մինչև 2018-ի հունիս:

Պերուում հայտնաբերվել են անձրևի աստծուն զոհաբերված երեխաների կմախքներ

Ըստ գիտնականների՝ այս գտածոն կարելի է համարել միակ հավաստի վկայությունը, որ նախակոլումբյան քաղաքակրթությունները մարդկանց են զոհաբերել: Գիտնականները նաև ենթադրում են, որ երեխաները զոհաբերվել են անձրևի աստծուն:

Պերուում հայտնաբերվել են անձրևի աստծուն զոհաբերված երեխաների կմախքներ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր