ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ծովն ափ է նետել 3 դար առաջ պատրաստված նավի բեկոր
01:05, 04.04.2018 | mamul.am
19466 | 0

Մարտի 28-ի առավոտյան Ֆլորիդայի բնակչուհի Ջուլի Թերներն իր 8-ամյա որդու հետ լողափում զբոսնելիս նկատել է, որ ծովն ափ է նետել փայտյա ինչ-որ շինվածք: Նա նախ որոշել է, որ դա հին ցանկապատի կտոր է, սակայն ավելի ուշադիր տնտղելուց հետո հասկացել է, որ դա նավի հատակ է: Ավելի ուշ նավի կտորն ուսումնասիրել են մասնագետներն ու ենթադրել, որ այն պատրաստվել է 18-րդ դարում: Գտածոն ունի 15 մ երկարություն և բավականին լավ է պահպանվել շնորհիվ ավազի տակ երկար ժամանակ մնալու, որտեղից էլ նրան դուրս է բերել ու ափ նետել փոթորիկը: Գտնված կտորը թույլ է տալիս ենթադրելու, որ ժամանակին նավը պատված է եղել պղնձով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր