ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ այս կյանքում անհնարին ոչինչ չկա». ապրիլյան պատերազմի մասնակից Շանթ Ղազարյան
11:00, 02.04.2018 | mamul.am
6603 | 1

Ապրիլյան քառօրյա պատերամից երկու տարի է անցել, ու հիշողությունները թարմ են 22-ամյա Շանթ Ղազարյանի համար, ով Մարտակերտի շրջանում դիրքերը պահելու ժամանակ վիրավորվեց: 2016-ի ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերն արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններից հետո, զգացողությունները տարբեր են՝ ցավ է ապրում ընկերների կորստի, հպարտության զգացումով լցվում համախմբված պայքարի համար:

«Ապրիլի 1-ին մեկին հերթափոխ ենք արել և իջել Թալիշի մեր զորամաս: Դրանից առաջ 14 օր դիրքերում էինք: Այդ գիշեր ամբողջ գյուղի վրա միանգամից սկսվեցին ռմբակոծությունները: Հակառակորդի նշանակետն էլ մեր գումարտակն էր, փորձում էին մեզ պահել գյուղում, որպեսզի չկարողանայինք դուրս գալ, իսկ իրենք հարձակվեն դիրքերի վրա: Հաջորդ օրը նոր կարողացաք դուրս գալ: Որոշակի դժվարություններ էին առաջացել փամփուշտների հետ կապված, քանի որ ճանապարհի ռմբակոծության պատճառով մեքենան չէր կարողանում տեղ հասնել: Բայց, բարեբախտաբար, կարողացանք հասցնել ու խնդիրներ չեղան: Զինադադարը եղավ ամսի 9-ին, հենց այդ օրը երեկոյան էլ վիրավորվեցի»,- MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասել է Շանթ Ղազարյանը:

«Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ այս կյանքում անհնարին ոչինչ չկա». ապրիլյան պատերազմի մասնակից Շանթ Ղազարյան

Շանթի առողջական վիճակն այսօր, բարեբախտաբար, լավ է: Ոգևորությամբ է խոսում նաև զինակից ընկերոջ՝ Արման Լազգիյանի մասին, ով Գերմանիայում է ու առողջական վիճակը գնալով կայունանում է:

Ես ինձ հերոս չեմ համարում, ասում է Շանթն ու անկեղծանում՝ «կյանքում չէի պատկերացնի, որ այդքան բանի միջով կանցնեմ»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ նպատակներ է ունեցել մինչև պատերազմն ու արդյոք այն ազդե՞լ է դրանց իրագործման վրա. «Ազդեցություն է ունեցել այնքանով, որ եթե մինչ այդ մտածում էի այս կամ այն հարցի անհնարինության մասին, պատերազմը ցույց տվեց, որ այս կյանքում անհնարին ոչինչ չկա: Ուղղակի պետք է նպատակ, դրան հասնելու համար պայքար»:

Շանթ Ղազարյանն այժմ սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների բաժնում ու նաև աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում:

«Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ այս կյանքում անհնարին ոչինչ չկա». ապրիլյան պատերազմի մասնակից Շանթ Ղազարյան

Շանթ Ղազարյանի հետ մեր զրույցը եզրափակվեց մաղթանքի խոսքերով՝ հայ ազգին խաղաղություն, սահմանը պահող զինվորին բարի ծառայություն. «Եթե խաղաղություն լինի, այլ բանի խնդիր չենք ունենա: Դե իհարկե բոլորն էլ առողջ լինեն ու երջանիկ ապրեն իրենց երկրում»,- ասաց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր