Ապրիլի 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին Անկարայում Սիրիայի հարցով եռակողմ գագաթնաժողով կանցկացնեն: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը: Գագաթնաժողովի նախօրեին՝ ապրիլի 3-ին, կկայանա Պուտին-Էրդողան հանդիպումը: Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության տեղեկություններով՝ Պուտինը կմասնակցի «Ռոսատոմ» ընկերության կողմից կառուցվող «Ակկույու» ԱԷԿ-ի հիմնարկեքի արարողությանը: Ինչպես նաև հաղորդվում է, որ երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային ու համաշխարհային բարդության հարցերի մանրամասն քննարկում է ծրագրվում: |