ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Եթե դոպինգ օգտագործել են, աչքերը հանելու եմ, մորթելու եմ». Փաշիկ Ալավերդյան
22:00, 03.04.2018 | mamul.am
7536 | 0

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը կասկածվում է դոպինգ օգտագործելու համար։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտնել է, որ գործը քննության մեջ է։ Հարցի շուրջ մանրամասներ իմանալու համար MAMUL.am-ի թղթակիցը կապ հաստատեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի հետ։

«Ես ոչինչ չունեմ ասելու։ Իրանք են՝ իրանց գլխավոր ու անձնական մարզիչը։ Նրանք կարող են բողոքարկել որոշումը։ Ընդհանրապես, ես մտածում եմ, որ կանանց հավաքականը պետք է լուծարվի։ Դա դեռ չի նշանակում, որ դա այդպես է։ Ես մտածում եմ այդպես։ Նրանք ինձ խաբել են։ 2013 թվականից մինչև այսօր ոչ ոք չի բռնվել։ Ու ինչ-որ աղջիկ։ Ուրիշ մարդ կա՞, որ կասկածվում է։ Ուրիշ հայ կա՞։ Ուրեմն նա ինձ խաբել է։ Ես չգիտեմ, թե նա ինչպես է դա օգտագործել, իրեն հարցրա։ Փաշիկին նույնիսկ Ամերիկայի նախագահ Թրամփը չի կարող խաբել։ Իմ գործի մեջ ինձ ոչ մեկ չի կարա խաբի։ Լաց են լինելու ինձ խաբողները։ Եթե ինձ խաբում են, կսպանեմ, պետք է մոլորակի վրա չապրեն։ Թեկուզ դա լինի մայրս կամ հայրս։ Այդպես էլ գրեք։ Ես ասել եմ այլևս չօգտագործեք դոպինգ։ Եթե օգտագործել են, աչքերը հանելու եմ, մորթելու եմ։ Հենց այդպես էլ գրի։ Խոսա նրանց հետ՝ դա հարված է մեր թիկունքին։ Բոլորը հրաժարվում են՝ գլխավոր մարզիչն, անձնական մարզիչը, մարզուհին։ Բա ո՞վա տվել։ Իրանք են պատասխանատուները։ Ես չեմ սրսկել իրան։ Իրա մարզիչնա սրսկել, գլխավոր մարզիչը կամ բժիշկը։ Կրկնում եմ, ես չեմ սրսկել, իրա մարզչի հետ խոսա»։

Հարցին, թե ի՞նչ է անելու ֆեդերացիան, ի՞նչ դիրքորոշում ունի, Ալավերդյանը պատասխանեց․ «Նրանք ունեն բողոքարկելու իրավունք։ Ես գործ չունեմ։ Եթե նրանք չեն բողոքարկի, ես կորոշեմ հետագա անելիքը։ Բայց հիմա ես նրանց իրավունքները չեմ խախտելու։ Նրանք ունեն 20 օր՝ բողոքարկման համար։ Ֆեդերացիան իր դիրքորոշումը կհայտնի 20 օր հետո։ Այդ աղջիկը կարող է օրինական ձևով բողոքարկել, հետո ֆեդերացիան կորոշի հետագան»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր