ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Պարոն Ղազարյանը եթե պարոն է, թող ասի ես եմ մեղավոր». Արտաշես Ներսիսյանը՝ դոպինգ-սկանդալի մասին
22:20, 03.04.2018 | mamul.am
5925 | 0

Երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 75 կգ քաշային ծանրորդուհի Սոնա Պողոսյանը կասկածվում է հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ գործը քննության մեջ է։ MAMUL.am-ի թղթակիցը կապ հաստատեց ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի հետ՝ պարզելու հանգամանքները։

«Պարոն Ղազարյանի (խմբ․՝ նկատի ունի Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանին) անձնական աշակերտն է։ Պարոն Ղազարյանը եթե պարոն է, թող ասի ես եմ մեղավոր, էս մարդն ի՞նչ գործ ունի։ Ես 15 տարուց ավել պայքարել եմ, հավաքական եմ ստեղծել, միշտ ասել եմ, որ չընդունեն։ 200-ից ավել մեդալ ենք բերել, 70 անգամից ավել դրոշ ենք բարձրացրել, օրհներգ հնչեցրել։ Ես օր ու գիշեր աշխատում եմ մարզուհիների հետ, ասում եմ՝ առանց բժիշկի իմացության անգամ գլխացավի դեղ չօգտագործեք։ Ի՞նչ անեմ։ Իրանց վրա կամեռա՞ դնեմ։ Ի՞նչ անեմ։ Գիշեր-ցերեկ ժողով եմ անում, այդ թեմայից եմ խոսում։ Էլ ի՞նչ անեմ։ Դրա համար էլ պատժվում եմ։ Իրենց ասել եմ․ «Ապրե՛ք, շնորհակալություն, թիկունքից խփեցիք ինձ»։ Ինչ ասեմ։ Էտքան գնաց կորավ էտ երեխու, էտ գյոզալական էրեխու տարիները կորան։ Նա լավ գիտեր, թեստեր է լրացրել, որ պետք է չընդունի ոչ մի բան, որովհետև ինքն է պատժվելու ի վերջո։ Կարող է ուզել են թշնամություն անեն։ Բա չիմանա՞՝ ինչ է անում։ Ինչո՞ւ է այդպիսի բան եղել։ Դա օգուտ էլ չի տալիս ախր, անիմաստ նյութ է։ Միլիոն անգամ ասվել է՝ առանց իմ ու բժշկի իմացության անգամ գլխացավի դեղ չխմեք, որպեսզի ամեն ինչ լավ լինի։ Նրանք անալիզ են հանձնում, բժիշկը որոշում է՝ ում ինչ վիտամիններ են պետք։ Դա էլ ընդունում են։ Ինքնագլուխ ոչինչ չի կարելի անել։ Չգիտեմ ով ու ինչ է արել։ Թող ինձ ասեն, իմանամ՝ ով է մեղավորը։ Թող Սոնան ասի՝ էս մարդն ասեց, ես էլ արեցի։ Էհ, ինչ իմանամ։ Գոնե ճշմարտությունը կիմանանք, թե ով է հանցագործը։ Սա հանցանք է ֆեդերացիայի հանդեպ, մարզաձևի հանդեպ։ Սոնան ախր անգիր գիտեր, նա թեստեր է լրացրել, սեմինարի մասնակցել, հարցեր ենք տվել, անգիր պատասխանել են։ Ես հատ-հատ բաժանել եմ ցանկերը թույլատրելի և ոչ թույլատրելի դեղերի, որ ամեն մեկն իր մոտ ունենա։ Ես էլ եմ զարմանում, հո հիմար չի, որ այդքանից հետո անի։ Թող բողոքարկեն, դատարան տան, պայքարեն։ Չեմ հասկանում ախր։ Անցած տարի ճիշտ մարզումների շնորհիվ լրիվ մաքուր գնացել է և մեդալներ է նվաճել։ Առանց որևէ բանի արդյունքներ է արել։ Ի՞նչ իմաստ ուներ հիմա դա անելը, նորմալ մարզավիճակում էր, լավ կիլոգրամներ էր անում։ Ես էլ չեմ գտնում տրամաբանությունը։ 8 ամսից է առաջիկա մրցումը։ Անիմաստ է ուղղակի այդ ամենը։ Ախր այդ դեղամիջոցի ազդեցությունը մինչև մրցումները կանցնի, իմաստ չկար էլ դա ընդունելու։ Ես ինքս ոչինչ չեմ հասկանում։ Զանգեք իրեն, իր անձնական մարզչին, հարցրեք իմաստը։ Թող գոնե ձեզ բացատրեն իմաստը։ Ինձ համար տարօրինակ է այս ամենը։ Սոնան այդ մարզուհին չէ։ Նա անցած տարի 23 կգ հաղթել է երկրորդ հորիզոնականը զբաղեցրած մարզուհուն։ Մենք այս տարվա պլանն էլ կազմել էինք ու ամեն ինչ լավ էր ընթանում։ Չեմ հասկանում ուղղակի, թե ինչ է կատարվում։ Բայց իմ խիղճը մաքուր է»,- նշեց Ներսիսյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր