ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Հարցում. ինչ կարծիք ունեք Նարեկացու՝ Վատիկանում տեղադրված արձանի վերաբերյալ
20:05, 06.04.2018 | mamul.am
10848 | 0

Երեկ Վատիկանում հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը: Շուրջ երկու մետր բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում, հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին է, ճարտարապետը` Միքայել Հասրաթյանը:

«Տպավորություն է, որ Նարեկացուն զսպաշապիկ են հագցրել... Էս մարդիկ ազատություն են երգել, ինչո՞ւ են նրանց կապել-կապկպել, դա ի՞նչ արվեստ է»,- գրում են օգտատերերը:

«Արձանը լավագույնս և հրաշալի կերպով փոխանցում է հանճարեղ այդ ճգնավորի հոգևոր վիճակը, որից էլ Նարեկը ծնվեց։ Սա է արձանի հիմքում դրված»,- արձագանքում են հոգևորականները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր