ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
34-ամյա վարորդն անսթափ վիճակում Mercedes-ով մոտ 70 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում
11:15, 10.04.2018 | mamul.am
4724 | 0

Երեկ՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ՝ 34-ամյա Ալեքսան Կարապետյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 100-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 99 QG 998 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 70 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:

Աղբյուրը` shamshyan.com
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր