ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
Հարցման մասնակիցների 40%-ի կարծիքով Նարեկացու՝ Վատիկանում տեղադրված արձանն արվեստի հիասքանչ գործ է
20:05, 11.04.2018 | mamul.am
7851 | 0

Մոտ մեկ շաբաթ առաջ Վատիկանում հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը: Շուրջ երկու մետր բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում, հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին է, ճարտարապետը` Միքայել Հասրաթյանը:

Արձանը քննարկումների թեմա էր դարձել մամուլում ու համացանցում: MAMUL.am-ը հարցում էր անցկացրել, պարզելու՝ ինչ կարծիք ունեն քաղաքացիները Նարեկացու՝ Վատիկանում տեղադրված արձանի վերաբերյալ:

Հարցման մասնակիցների 40%-ը գտնում է, որ այն արվեստի հիասքանչ գործ է, 36%-ի կարծիքով՝ արձանն անհաջող է ստացվել: 24%-ը նշել է, որ քանդակագործությունից ոչինչ չի հասկանում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր