ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ԱԺ-ն ընդունեց հիվանդանոցներին դեղեր ներկրելու հնարավորություն տալու նախագիծը
10:30, 12.04.2018 | mamul.am
2543 | 0

92 կողմ ձայնով ԱԺ-ն ընդունեց «Դեղերի մասին» օրենքի նախագծի փոփոխությունները:

«Կողմ կքվեարկենք՝ պայմանով, որ բուժհաստատություններին դեղերի ներկրման իրավունք կվերապահի բացառապես այն դեղերի մասով, որոնք վերաբերում են քրոնիկ ու դիսպանսերային բուժման ծառայությունների իրականացմանը»,- մինչ քվեարկությունն՝ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

«Ելք»-ից Արտակ Զեյնալյանը ևս հայտարարեց, որ կողմ են քվեարկելու. «Կողմ կքվեարկենք, քանի որ ենթադրվում է, որ դեղերի գների ու առողջապահության ինքնարժեքք ընկնելու է»:

Նախագծի հիմնական զեկուցող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն, արձագանքելով Մելքումյանի դիտարկմանն, ասաց, որ տարանջատում չի լինելու, ինչին ի պատասխան՝ Մելքումյանը հայտարարեց, որ եթե հարցը չբավարարվի, երկրորդ ընթեցմանը կողմ չեն քվեարկի:

Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է հիվանդանոցներին դեղեր ներկրելու հնարավորություն տալ: Առաջարկվում է քաղաքացուն իր հարազատների համար ևս արտերկրից դեղ ներկրելու հնարավորություն ընձեռել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր