ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Իմ քննադատություններից հետո Սերժ Սարգսյանի մի շարք խորհրդականներ առաջարկել էին հրաժարվել 2015թ. SOAD-ին Հայաստան հրավիրելուց». Թանկյան
09:45, 23.04.2018 | mamul.am
15394 | 1

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը նոր գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որում ասվում է.

«2015թ., երբ SOAD-ը մեկնեց Հայաստան, որպեսզի ելույթ ունենա Հանրապետության հրապարակում՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, այդ ժամանակ ինձ մոտեցավ Սերժ Սարգսյանի օգնական Վիգեն Սարգսյանը (այժմյան պաշտպանության նախարար) և ասաց, որ 2013թ. Սարգսյանի վերընտրվելու կապակցությամբ իմ բազմաթիվ քննադատություններից հետո Սարգսյանի մի շարք խորհրդականներ առաջարկել են հրաժարվել 2015թ. SOAD-ին Հայաստան հրավիրելուց, սակայն վստահ լինելով իմ ազգասիրության և Ցեղասպանության մասին իրազեկվածության մեջ, գիտեր, որ ամեն ինչ լավ կլինի: Այդ ժամանակ ես ևս հավատում էի, որ 100-րդ տարելիցն այն պահն էր, երբ պետք էր մի կողմ թողնել տարաձայնություններն ու կենտրոնանալ Ցեղասպանության ճանաչման վրա: Այս տարին տարբերվում է: Մենք չենք կարող ժխտել Հայաստանում տիրող անարդարությունը»:

Ավելի վաղ Թանկյանը մեկ այլ գրառում էր կատարել, որում ասվում էր, որ Հայաստանի իշխանությունները փորձում են մինչև ապրիլի 24-ը ցրել ցույցերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր