ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Լևոն Բարսեղյանը ներկայացրել է, թե ինչ է սպասվում իրեն. (տեսանյութ)
10:05, 23.04.2018 | mamul.am
7815 | 0

Լևոն Բարսեղյանը երեկ ուշ գիշերին կապ է հաստատել քաղաքացիների հետ՝ ներկայացնելով, թե ինչով էր պայմանվորված իր մեկուսացումը և ինչ է սպասվում: Նա նշել է, որ իրեն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 225,1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Նախաքննական մարմինը դիմել է դատարանիր նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ:

«Անկախ երեկվա ցույցին իմ մասնակցել-չմասնակցելը, արդեն որոշվել էր իմ նկատմամբ մեղադրանք ներկայացնել: Կարծում եմ, որ դա Սերժիկ Սարգսյանի առավոտվա «կորդեբալետից» հետո էր և պայմանավորված էր դրանով. այսինքն՝ հավաքել բոլոր նրանց, ովքեր այս հավաքի համար ազդեցություն ունեն: Բայց Սերժիկը գլխի չի ընկել, որ այս բողոքի հզոր ալիքն այլևս ապակենտրոն է: Լիդերներին հավաքելով՝ տեսավ, որ չի ստացվում հավաքը ցրել»,- ասել է Բարսեղյանը՝ կարծիք հայտնելով, որ երեկվա հանրահավաքը ՀՀ պատմության մեջ թերևս ամենամեծն էր:

Նա հավելել է, որ դատարանը բավարարել է իր փաստաբանների միջնորդությունը՝ տեսագրությունները տրամադրելու վերաբերյալ, որտեղ պարզ երևում են իր գործողությունները, և այսօր ժամը 12:00-ին տեղի կունենա դատական նիստ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր