ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Զվարթնոց» օդանավակայանում Կարեն Կարապետյանին մասնավոր ինքնաթիռ է սպասում
16:25, 25.04.2018 | mamul.am
109699 | 9

Վերջին ժամերին տեղի ունեցող իրադարձություններից հետո ՀՀԿ-ում և նրան հարող կուսակցություններում առնետավազք է սկսվել: Շարժմանը միացել ու միանում են իշխանական և նրանց հարող բազմաթիվ ներկայացուցիչներ: Իշխանական բուրգը փլուզվում է: Ասում են, որ Կարեն Կարապետյանը հայտնվել է անելանելի կարգավիճակում: Նա չափազանց մեղմ է, որպեսզի ուժ կիրառի և անընդունելի՝ ժողովրդին հանդարտեցնելու համար: Ասում են նաև, որ «Զվարթնոց» օդանավակայանում նկատվել է մասնավոր ինքնաթիռ, որն ըստ տեղեկությունների նախատեսված է անհրաժեշտ պահին Կարեն Կարապետյանին ու նրա մերձավորներին Հայաստանից հեռացնելու համար:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր