ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Հուսով եմ՝ լավ տրամադրություն ունեք». Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության անդամներին
11:20, 11.05.2018 | mamul.am
13951 | 1

«Հուսով եմ՝ լավ տրամադրություն ունեք»,- Կառավարության նիստի սկզբում՝ դիմելով գործադիրի անդամներին, ասաց նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Քիչ առաջ տեղեկացա, որ Արմավիրի մարզում կարկտահարություն է տեղի ունեցել, ի՞նչ վիճակ է: Կցանկանամ՝ գյուղնախարարը զեկուցի»,- շարունակեց նա:

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն ասաց. «Մենք ուղարկել ենք համապատասխան անձնակազմին, որպեսզի ծանոթանան իրավիճակին: Վնասները մեծ ծավալի չեն, բայց կան վնասված այգիներ: Կգնահատեն վնասի չափը, կտեղեկացնեն»: Փաշինյանը հետաքրքրվեց՝ նման դեպքերում կառավարությունն ի՞նչ փոխհատուցում է տրամադրում: «Նախորդ ժամանաշրջանում զիջել ենք հողի հարկը կամ որևիցե պարտավորություն, որ ունեցել է տնտեսությունը՝ ջրի, հողի հարկ, սերմների գումար»,- պատասխանեց նախարարի պաշտոնակատարը:

«Մենք թեմային կանդրադառնանք: Պետք է այնպես անել, որ աջակցությունը կլինի արդյունավետ»,- արձագանքեց վարչապետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր