ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Հավաքականը գերազանց հանդես եկավ, բայց զգացվում էր մրցավարական կողմնակալությունը». Լևոն Ջուլֆալակյան
11:35, 11.05.2018 | mamul.am
3298 | 1

Եվրոպայի առաջնությունից հաղթանակներով վերադարձած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյաննն այսօր լրագրողների հետ զրույցում ամփոփեց մեր թիմի մասնակցությունը ստուգատեսին։

«Մեր հավաքականը շատ լավ հանդես եկավ, կարելի է ասել՝ գերազանց։ Թիմային 4-րդ տեղը լուրջ հաղոջողություն է միջազգային ասպարեզում։ Արթուր Ալեքսանյանը բարձր մակարդարով հաղթանակ տոնեց, Մաքսիմ Մանուկյանը՝ նույնպես։ Կարեն Ասլանյանն ուրախացրեց, որ սկսել է մեծերի մեջ արդյունքներ անել, այնպես որ հնարավորություն ունի ավելի բարձր արդյունքներ գրանցել։ Բացի այդ 3 մեդալներից մյուս ըմբիշներն էլ բոլորը հաղթանակներ տոնել են՝ գոնե 1 հաղթանակ։ Բոլորը պայքարեցին հաջողության հասնելու համար, թեև այդքան էլ մեծ փորձ չունեին։ 77 կգ քաշային Կարապետ Չալյանից մեծ էին սպասելիքները, բայց անհաջող գոտեմարտեց և չկարողացավ պայքարել մեդալների համար։ Դժգոհ եմ իրենից, նա 2016-ի Եվրոպայի առաջնությունից հետո անընդհատ սայթաքում է։ Նրա մոտ տեխնիկական արսենալի պակաս եմ նկատում, անընդհատ անընդհատ սխալվում է։ Կարապետ Չալյանի սայթաքումներից հետո պետք է մտածել, որ փոփոխություններ կլինեն։ Հաշվի առնելով՝ որ Արսեն Ջուլֆալակյանը լավ մարզավիճակ է ձեռք բերում։ Արթուր Շահինյանի մոտ ամեն ինչ չէ, որ ստացվեց, նրա մրցակիցները ռուսներն էին։ Քանի որ աշխարհի առաջնությունում ոչ մի մեդալ չէին նվաճել, լուրջ առաջադրանք ունեին, որ ոսկե մեդալ նվաճեն։ Ու դա զգացվում էր մրցավարական աշխատանքից։ 87 կգ քաշային կարգից էլ էինք մեդալ սպասում, Արթուրը լիարժեք պատրաստ էր։ Բայց ինչ-ինչ պատճառներով, չստացվեց։ Ընդհանուր առմամբ հավաքականը գերազանց հանդես եկավ, բայց զգացվում էր մրցավարական կողմնակալությունը»,- Ջուլֆալակյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Խոսելով մրցավարական կողմնակալության մասին՝ մարզիչը նշեց. «Բոլորս գիտենք, որ կանոնների փոփոխություն տեղի ունեցավ, վերադարձավ պարտեր դիրքը, բայց այդ կերպ շատ լուրջ լծակ է տրված մրցավարներին, որ կարող են օգտագործել հօգուտ իրենց ցանկալի մարզիկի։ Ստացվում է, որ մարզիկը կարող է ոչ մի միավոր չվաստակել, բայց 2։0 հաշվով հաղթել։ Նույնը նաև դիտողություններ տալու վերաբերյալ»։

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Ջուլֆալակյանը նշեց. «Առաջիկայում հավաքականի դադար ունենք, ուսումնամարզական հավաքները կսկսենք հունիսի 10-ից։ Տարբեր փուլերով կպատրաստվենք աշխարհի առաջնությանը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր