ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 6 անձի և 3 ընկերության դեմ, որոնք, Վաշինգթոնի տեղեկությունների համաձայն, կապ ունեն Իսլամական հեղափոխության պահակախմբի կորպուսի հետ: ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ պատժամիջոցներն ուղղված են նրանց դեմ, ովքեր այդ կազմակերպությանը միլիոնավոր դոլարներ են փոխանցել՝ ֆինանսավորելով այդ կազմակերպության «վնասակար գործունեությանը»: Հիշեցնենք, որ ավելի չորեքշբաթի ԱՄՆ-ն դուրս էր եկել Իրանի միջուկային գործարքից: |