ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Հայերն իրենց երկիրն ավելի լավը դարձնելու եզակի շանս ունեն». Ռուբեն Վարդանյանը՝ Financial Times-ին
16:30, 11.05.2018 | mamul.am
15948 | 1

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Financial Times պարբերականին, որում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Նա այս պահը բեկումնային է անվանել Հայաստանի համար:

«Անկախությունից քառորդ դար անց երիտասարդ հանրապետությունը մնում է խոցելի: Մենք եզակի և անսպասելի հնարավորություն ունենք մեր երկիրը վերածել վառ, ժամանակակից, անվտանգ, խաղաղ և զարգացող հայրենիքի»,- ասել է Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը մեկ մարդու հաղթանակ չէ, այլ մի ամբողջ ազգի, հատկապես, երիտասարդության:

«Ակնհայտ է, թե ինչ պետք է անի ՀՀ նորընտիր վարչապետը: Առաջին հերթին, պարոն Փաշինյանը պետք է օգտագործի ողջ աշխարհի հայերի կարողություններն ու էնտուզիազմը: Այժմ իդեալական ժամանակ է մեր երկրի համար, որպեսզի դիմեն արտագաղթածներին և խնդրեն օգնել երկիրը զարգացնելու գործում: Երկրորդ հերթին, Փաշինյանը պետք է բարեխղճորեն օգտագործի ստացած մանդատը: ՀՀ քաղաքացիները ցանկանում են հարուստ, կենսունակ երկիր ունենալ, որը հավատարիմ կմնա արդարության, ազատության սկզբունքներին»,- նշել է Վարդանյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր