ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
««Շիրակ»-ի այդ մարդուկ ղեկավարը քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար է պահում ակումբը». Ռուբեն Հայրապետյան
13:10, 12.05.2018 | mamul.am
5540 | 2

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր մամուլի ասուլիսի շրջանակներում հանդիպեց լրագրողների հետ։ Հանդիպման առանցքային թեման հայկական ֆուտբոլում ծագած սկանդալն էր՝ կապված «Շիրակ»-ի՝ պայմանավորված հանդիպում կազմակերպելու փորձի հետ։

«Եթե ուշադրություն եք դարձրել, երեկ ինձ մեղադրել են, որ Իտալիայում 4 ամիս հետաքննություն է գնացել նման դեպքի համար, իսկ Հայաստանում՝ ոչ: Իտալիայում բազմաթիվ ակումբներ են եղել, ոստիկանությունն է զբաղվել գործով: Մեր դեպքում նման արարք է կատարվել «Շիրակ»-ի կողմից, որն արձանագրել է «Բանանց» ակումբի ֆուտբոլիստը: Կարծում եմ՝ դա շատ պարզ քննվող նյութ է, որը կարգապահական կոմիտեն քննել է ու որոշում կայացրել: Շատ ցավում եմ, քանի որ «Շիրակ»-ն ինձ համար միշտ էլ կարևոր ֆուտբոլային ռեգիոն է եղել։ Շատ եմ կարևորում «Շիրակ»-ի ակադեմիայի դերն ու նշանակությունը, որն ինքս եմ կառուցել։ Ինչ վերաբերում է «Շիրակ» ակումբին, ուզում եմ ակումբի բոլոր երկրապագուներին հավաստիացնել, որ նրանց նկատմամբ որևէ խնդիր չունեմ, ՀՖՖ-ն փորձելու է աջակցել ակումբին՝ Գյումրին համարելով կարևոր ֆուտբոլային ռեգիոն։ Հենց որ ՀՖՖ նախագահը որոշում է ինչ-որ քայլեր անել հօգուտ ֆուտբոլի զարգացման, անմիջապես սկսում են ինձ մեղադրել: Մենք ունենք 6 ակումբ, որոնցից միայն մեկի այդ մարդուկ ղեկավարն է (հեղ՝ նկատի ունի ակումբի սեփականատեր Արման Սահակյանին) քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար ակումբ պահում: Ես կխնդրեի, որ բոլոր ֆուտբոլասերներն ուշադրություն դարձնեն, թե այդ մարդուկն ինչի համար է աղմուկ բարձրացրել: Ես ոչ մի ակումբ չեմ պահում դիվիդենտներ վաստակելու համար։ Ժողովուրդ, «Բանանց» ակումբը բողոք է ներկայացրել Կարգապահական կոմիտե։ Պետք է ընթացք չտայի՞։ Ֆեդերացիան կատարում է իր պարտականությունները։ Ոստիկանությունը կամ իրավապահ մարմինները պետք է կատարեն իրենց աշխատանքը։ Նույնը՝ մենք։ Այս աղմուկը ես ճիշտ չեմ գտնում։ ՀՖՖ-ն առավելագույնը թեթև պատիժ է տվել և ես կուզեի, շատ կուզեի, որ այդ մեղադրանքները բարձրացնողները, շանտաժի ենթարկողները, պատժվեն։ Թող ոստիկանությունը քննի, եթե կգտնեն հանցագործության տարրեր, թող պատժեն: ՀՖՖ-ն ոստիկանության հետ համագործակցող կառույց չէ: Մենք հայտարարություն ենք տարածել, թող զբաղվեն։ ՀՖՖ-ի Կարգապահական կոմիտեն հեռախոսազրույց է ունեցել կողմերի հետ, կան բազմաթիվ փաստեր, ձայնագրություններ, sms հաղորդագրություններ։ Ավելի ուշ դրանք կհրապարակեմ: Եթե կանոնադրությունը թույլ տա, նիստերը դռնբաց կանցկացնենք, եթե ոչ՝ ձեզ հետ կհանդիպեմ ու ամեն ինչ կներկայացնեմ։ Ձայնագրության մեջ ասվում է. «Դու ինձ մի անգամ խաբել ես, այնպես որ գումարը միանգամից տուր»: Ի՞նչ է դա նշանակում: Այսինքն էլի՞ է նման դեպք եղել: Արարատը 5000 դոլարն իր գրպանի՞ց էր տալու ֆուտբոլիստին, խաղ առնե՞ր: Դուք միամի՞տ եք: Մտածում եք՝ Արարատն ինքնագործունեությամբ է զբաղվել: Եթե այո, թող Արման Սահակյանը կարողանար այնպես կառավարեր, որ այսպիսի բան չլիներ: Ֆուտբոլային ընտանիքի օրենքն է այդպիսին ողջ աշխարհում: Եթե երկրպագուի արարքի համար պատասխան է տալիս ակումբն, աշխատողի արարքի համար ինչո՞ւ չպիտի տա»,- Հայրապետյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Անդրադառնալով ակումբների՝ թեմայի շուրջ իրար հետևից հրապարակվող հայտարարություններին՝ Հայրապետյանը նշեց․ «Բոլոր ակումբներն էլ մտահոգություն ունեն: Դուք պատկերացրեք «Բանանց»-ի կամ «Փյունիկ»-ի ղեկավարներին, որոնք շատ ավելի կարևոր գործ են անում: Բացի «Շիրակ»-ից, որևէ մեկը քաղաքական դիվիդենտների համար ակումբ չի պահում: Դուք պատկերացնո՞ւմ եք նրանց վիճակը: Նույն Բագրատ Նավոյանը՝ ֆուտբոլի ֆանատ է, մուլտիմիլիոնատեր չէ, նրա թիմը պայքարում է չեմպիոնության համար, կամ «Գանձասար»-ը, կամ նույն «Բանանց»-ի ղեկավարը ո՞նց չմտահոգվեն: Նա ամեն խաղին հատուկ գալիս է ուրիշ երկրից, որ «Բանանց»-ի հետ լինի։ Մի մարդ իրավունք ունի՞ փչացնելու ամեն ինչ: Փոխանակ Արարատի դեմ բոլորս միասին պայքարենք, այնպես անենք, որ նման բաներ չկրկնվեն: Աստված տա՝ մեր առաջնությունում 12 թիմ լիներ, «Շիրակ»-ի տեղը առաջին լիգան կլիներ: Միակ բանը, որի համար ցավում եմ, «Շիրակ»-ի երկրպագուներն են: Հիանալի մարդիկ են, որոնց անընդհատ խաբում են: Նման արարքներից միշտ երկրպագուն է տուժում, ոչ թե ֆուտբոլիստները, ֆեդերացիան կամ ակումբի մարդուկ նախագահները: «Շիրակ»-ի ամենադժվար պահերին ես եմ իրենց կողքին կանգնել, ֆինանսավորել, թույլ չեմ տվել Բարձրագույն խմբից դուրս մնալ: Հիմա ես դարձա «Շիրակ»-ի թշնամի՞ն: Խնդիրն այստեղ Արարատը չէ, այլ երևույթը: Չպետք է թողնենք, որ երևույթը արմատավորվի հայկական ֆուտբոլում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր