ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Սառույցի արքաները» վերադառնում են Երևան` նոր սառցե շոուով
12:05, 20.05.2018 | mamul.am
6057 | 2

Նոյեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Եվգենի Պլյուշչենկոյի «Սառույցի արքաները» («KINGS ON ICE») սառցե շոուի նոր ծրագրի համաշխարհային պրեմիերան, որի մասն է կազմելու սիրո մասին «Ախթամար» լեգենդի յուրօրինակ ներկայացում-մյուզիքլը` սառույցի վրա: Գլխավոր դերերում եմ գեղասահքի լեգենդներ Եվգենի Պլյուշչենկոն և Իրինա Սլուցկայան։ Ներկայացման առաջին հատվածում ելույթ կունենան հայտնի մարզիկներ՝ օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններն, ինչպես նաև շոուների հայտնի աստղեր։ Երկրորդ հատվածում կկենդանանա հայկական հնագույն «Ախթամար» լեգենդը: Լեգենդար գեղասահորդները կվերափոխվեն ազգային լեգենդի, հայ ժողովրդի մշակութային ժառանգության հերոսների: Հատուկ այս ներկայացման համար գրված երաժշտությունը կկատարեն Հայաստանի լավագույն երաժիշտները: Հսկայական տեսաէկրանը, բարձր տեխնոլոգիական հատուկ լուծումներով դեկորացիայի ներքո կծավալվի սիրո դրամատիկ, բայց լուսավոր պատմությունը: Նախագծի վրա աշխատել է ավելի քան 200 հոգանոց բազմազգ մասնագետներից կազմված թիմն աշխատում է՝ հայոց երկրի ու հողի գեղեցկությունը, մշակույթի հարստությունը և հայ ժողովրդի հոգու վեհությունը խորհրդանշող լեգենդը ցուցադրելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր