ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Դաշնակցությունը» սկսել է խժռել հավատավոր դաշնակցականներին. «Հրապարակ»
09:45, 16.05.2018 | mamul.am
7362 | 0

«Նախ կուսակցությունից հեռացվեց ՀՅԴ երկարամյա անդամ, 1992-94 թթ․ «Երկիր» օրաթերթի խմբագիր Աղվան Վարդանյանը, ապա՝ 1991-ին «Երկիրը» հիմնադրած և ԱՄՆ-ի «Ասպարեզ» թերթի երկարամյա խմբագիր Աբո Պողիկյանը։ Երկուսն էլ ՀՅԴ առաջադեմ թևից՝ 120-ամյա «ծերունուն» բարեփոխելու ջատագովներ։ Պողիկյանին կուսակցությունից հեռացնելու պատմությունն անգամ զավեշտական է։

Պարզվում է՝ նրա անդամությունը ժամանակ առաջ ինչ-որ «զանցանքի» համար կախակայել են, իսկ ապրիլի 25-ին «Ասպարեզում» տպագրվել է ՀՅԴ Փասադենայի կոմիտեի ներկայացուցիչ Արման Պաղտոյեանի հոդվածը՝«Սխալ Մը՝ Որուն Մասին Դեռ Պէտք Է Երկար Խօսիլ Ու Խորհրդածել» վերտառությամբ, որտեղ նա կարծիք է հայտնել, որ ՀՅԴ հայաստանյան կառույցը պետք է կիսի Սերժ Սարգսյանի իշխանության պատասխանատվությունը։ Զավեշտալին այն է, որ հոդվածի հեղինակին ՀՅԴ-ն ընդամենը փոքրիկ նկատողություն է տվել, իսկ Աբո Պողիկյանին՝ հոդվածը տպագրած խմբագրին, վտարել ՀՅԴ-ից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր