ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Ո՞րն է Արթուր Դավթյանի հրաժարական չտալու իմաստը, եթե ոչինչ չի պատրաստվում փոխել դատախազության դիրքորոշումներում». Ժաննա Ալեքսանյան
16:05, 16.05.2018 | mamul.am
5977 | 1

Գլխավոր դատախազի հայտարարությանը, թե չի պատրաստվում հրաժարական տալ, կարելի էր հանգիստ վերաբերվել, եթե անկեղծ լիներ: Ասում է մեր երկրում քաղբանտարկյալներ չկան. սա էլ կարելի է անտեսել, բայց ասում է չգիտեմ ինչ էր փոխվել, որ Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվեց, ասում է որոշումը չեմ կարդացել: Այսինքն՝ խափանման միջոցի և մեղադրանքի հետ կապված կասկածներ չունի, որ ճիշտ էին: Ի՞նչ իմաստ ունի այլևս նման տեքստ ասել և ո՞րն է հրաժարական չտալու իմաստն ու բովանդակությունը, եթե դու ոչինչ չես պատրաստվում փոխել դատախազության դիրքորոշումներում: Անհնար է ունենալ երկիր, որտեղ վարչապետն ու գլխավոր դատախազը ունենան ծայրահեղ հակադիր կարծիքներ: Վարչապետն ասի քաղբանտարկյալներ ունենք, իսկ գլխավոր դատախազը ժխտի այն: Հեռանալը, հատկապես, արժանապատվորեն հեռանալն է ճիշտը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր