Ղազախստանի Մեջլիսի պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունել են «Ղազախստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի մասին» օրինագիծը, ըստ որի` երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իրավունք է ստանում ցմահ ղեկավարելու Անվտանգության խորհուրդը, հաղորդում է Sputnik-ը: Ղազախստանի արդարադատության նախարարը լրագրողներին բացատրել է, որ Նազարբաևի ցմահ ղեկավարման նորմն ամրագրվել է դեռևս անցած տարի: |