ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Շիրակ»-ի նախագահը երկու անգամ չեղարկել է իր մամուլի ասուլիսը
21:30, 16.05.2018 | mamul.am
3594 | 1

Շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեղադրանքներ է հնչեցրել «Շիրակ»-ի նախագահ Արման Սահակյանի հասցեին։ Ի պատասխան դրանց «Շիրակ»-ի մամուլի քարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ․ «Ստեղծված իրավիճակի և այսօրվա մամուլի ասուլիսի հետ կապված բոլոր հարցերին «Շիրակը» կպատասխանի երեքշաբթի, մայիսի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ։ Տեղը և ժամը լրացուցիչ կտեղեկացնենք»։

Մայիսի 15-ին, սակայն, մամուլի քարտուղարությունը ևս մեկ հայտարարություն է տարածել․ «Հարգելի ԶԼՄ-ների մերկայացուցիչներ, ինչպես և հայտարարել էինք մի քանի օր առաջ, այսօր կկայանա «Շիրակ» ակումբի նախագահ Արման Սահակյանի մամուլի ասուլիսը, որը տեղի կունենա ժամը 17:00, Գյումրու Քաղաքային Մարզադաշտում: Լինելու է նաև ուղիղ եթեր»։ Սակայն ժամեր անց մամուլի ասուլիսը հետաձգվել է․ «Հարգելի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ցանկանում ենք հայցել ձեր ներողամտությունը և տեղեկացնել, որ տեխնիկական խնդիրների պատճառով «Շիրակ» ակումբի նախագահ Արման Սահակյանի մամուլի ասուլիսը կկայանա վաղը՝ ժամը 17:00, Գյումրու Քաղաքային Մարզադաշտում: Լինելու է նաև ուղիղ եթեր»։

Այսօր նախատեսված մամուլի ասուլիսը, սակայն, այդպես էլ չի կայացել։ «Շիրակ»-ի մամուլի քարտուղարությունը հերթական հաղորդագրությունն է տարածել․ «Հարգելի երկրպագուներ, «Շիրակն» երկուշաբթի օրը, մայիսի 14-ին, բողոքարկել է ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշումը։ Քանի որ մինչ օրս մենք չենք ստացել բողոքարկման կոմիտեի որոշումը, հարկ համարեցինք մամուլի ասուլիս չանցկացնել։ Միայն որոշումը ստանալուց հետո կտանք բոլոր հարցերի պատասխանները։ Իսկ մինչ այդ, մայիսի 20-ին, ժամը 17:00, բոլորին հրավիրում ենք Գյումրու Քաղաքային Մարզադաշտ՝ միասին նշելու «Շիրակի» չեմպիոնությունը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր