«Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում հրաժարականների շքերթ է: Նախարար Սուրեն Կարայանի հետ հեռացան նրա խոսնակը, օգնականը, գլխավոր խորհրդական Պավել Սաֆարյանը, հիմա էլ դիմումներ են գրում տեղակալները: Պետական կառավարման համակարգում Պավել Սաֆարյանն ամենաերկարակյաց պաշտոնյաներից է: Սկզբում պաշտոնավարել է հարկային մարմիններում, եղել է Հայաստանի հարկային ծառայության և հարկային օրենսդրության հիմնադիրը: Երկար տարիներ աշխատել է ֆինանսների նախարարությունում, և չի բացառվում, որ այժմ նորից վերադառնա ֆիննախ, թեև լրագրողների հարցին ի պատասխան ասել է. «Նման քննարկում չի եղել»: Կարայանի տեղակալներից էմիլ Տարասյանն ավելի վաղ էր տեղափոխվել նախագահական, այժմ աշխատանքից ազատման դիմում է գրել առաջին տեղակալ Տիգրան Խաչատրյանը, ում կուրացիայի տակ էին բազմաթիվ ոլորտներ»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |