ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Բալասանյան դաշինքն» անվստահություն է հայտնում Գյումրու քաղաքապետին. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
10:10, 17.05.2018 | mamul.am
5312 | 0

Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքն» անվստահություն է հայտնում քաղաքապետ Սամվել Բալասանյանին։ Ավագանու արտահերթ նիստն՝ ուղիղ եթերում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 17 անդամներից 10-ը, 1 անձ «Օրինաց երկրից» և 2-ը՝ «Բարգավաճ Հայաստանից» Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու համար ավագանու նիստ գումարելու նախաձեռնությամբ էր հանդես եկել:

«Տեսնես ի՞նչ է պատահել, որ Բալասանյան դաշինքով, Բալասանյանի գլխավորությամբ իշխանության եկած, նրա բոլոր նախաձեռնությունները պաշտպանած ու ավագանու ընդդիմության բոլոր նախաձեռնությունները տապալած ավագանու այդ 10 անդամները որոշել են անվստահություն հայտնել Բալասանյանին։ Տեսնես ինչի՞ց են դժգոհ, ի՞նչ չեն կիսել, չեն ասում, չեն խոսում, չեն քննադատում, հեղափոխության օրերին աչքի չեն ընկել հեղափոխականությամբ: Բան էլ չի եղել: Ակնհայտորեն, սա ներքին հեղաշրջում չէ, բոլորը Բալասանյանի քաղաքական և անձնական մերձավորներն են, այդ թվում՝ քաղաքապետի իրենց առաջ քաշած թեկնածուն՝ Տիգրան Հովհաննիսյանը, որը որևէ քաղաքական կամ քաղաքացիական ակտիվությամբ կամ նախաձեռնողականությամբ աչքի չի ընկել:

Google-ում որոնեցի՝ որևէ հրապարակային խոսք չգտա»,-գրել է նա։

Լևոն Բարսեղյանը նաև նշել է, որ ավագանու անդամները 91% հավանականությամբ ցանկանում են տապալել անվստահություն հայտնելու իրենց իսկ նախաձեռնած ակցիան՝ դրանով վստահություն հայտնելով Բալասանյանին:

«Երկրորդ քիչ հավանական սցենարն (8%) իսկապես Բալասանյանին չարչարանքներից ազատելն է ու քաղաքապետի պաշտոնը իրենց կուռ 17 հոգանոց ավագանիով քաղաքական ասպարեզում անհայտ իմ գործընկերոջը հանձնելն է, որին, ըստ օրենքի մեկ տարի անվստահություն հայտնելու իրավունք չի ունենա ավագանին»,-մանրամասնել է Լևոն Բարսեղյանը՝ հղում անելով ՏԻՄ օրենքի համապատասխան կետին, ըստ որի՝ «համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ ներկայացնելու նախաձեռնություն կարող է ցուցաբերվել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց և անվստահության հարցը քննարկելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո»,- ավելի վաղ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Լևոն Բարսեղյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր