ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
ԵԱՏՄ-ն և Իրանն ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիր են կնքել
10:45, 17.05.2018 | mamul.am
5506 | 0

Եվրասիական տնտեսական միությունն ու Իրանն ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիր են կնքել, հաղորդում է «РИА Новости»-ն:

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ժամանակավոր համաձայնագիրը ենթադրում է մի շարք ապրանքների մաքսատուրքերի զրոյացում կամ նվազում: Ակնկալվում է, որ դա թույլ կտա զգալիորեն մեծացնել անցած տարվա՝ 2,7 միլիարդ դոլարի չափով ցուցանիշով փոխադարձ առևտրի ծավալները:

«Ժամանակավոր համաձայնագիրը ենթադրում է մի շարք հարցերի արդյունավետ լուծում, այդ թվում՝ արբիտրաժ: Ինչպես նաև համատեղ հանձնաժողով է ստեղծվում կողմերի պաշտոնական անձանց բարձր մակարդակով, ստեղծվում է բիզնես երկխոսություն»,- հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

ԵԱՏՄ կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանն ու Ղրղզստանը: Այս տարի ԵԱՏՄ-ում նախագահում է Ռուսաստանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր