ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Ինձ որ կանչեն, ասեն՝ հրաժարական տուր, ուրախ կլինեմ». Սամվել Բալասանյան
11:25, 17.05.2018 | mamul.am
4661 | 1

Գյումրու ավագանու նիստի ժամանակ, արձագանքելով ընդդիմադիրների կողմից իր հասցեին հնչած քննադատություններին, ելույթ ունեցավ քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Ինչի՞ եք վիրավորում, ձեր հեռուստաընկերություններով 3 օր՝ իմ անունը փնովում: Չի կարելի: Ես որևէ խնդիր չունեմ քաղաքապետ աշխատելու: 1,8 մլրդ տարեկան բյուջեին փող ենք տալիս, առաջին տեղն ենք, ինչի՞ եք քննադատում: Ես տենց վատ մա՞րդ եմ, որ իմ անունը վատ եք տալիս: Գիշեր-ցերեկ աշխատում եմ, ծառայողական մեքենա չունեմ, 8 մլն եվրո միայն դրամաշնորհ իմ շնորհիվ մտավ քաղաք: Բա որ ես չլինեմ, ի՞նչ եք անելու: Դուք նման քաղաքապետ չեք գտնելու: Հեղափոխություն է եղել, այո, փոխվել է ու ես ասացի՝ երիտասարդության համար զարթոնք է: Ինձ որ կանչեն, ասեն՝ հրաժարական տուր, ուրախ կլինեմ, բայց կափսոսամ ծրագրերիս համար, անելիքներ ուներ քաղաքի համար անելու»,- ասաց նա:

Քիչ անց կմեկնարկի ընտրությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 17 անդամներից 10-ը, 1 անձ «Օրինաց երկրից» և 2-ը՝ «Բարգավաճ Հայաստանից» Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու համար ավագանու նիստ գումարելու նախաձեռնությամբ էր հանդես եկել:

Նախաձեռնող խումբը համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրել Գյումրու ավագանու անդամ Տիգրան Հովհաննիսյանին: Ավագանու անդամները համոզված են, որ ընտրությունը շինծու է, քանի որ բալասանյանականները կրկին նախապատվությունը Սամվել Բալասանյանին են տալու:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր