ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ջարդված ավտոմեքենաների գործերը քննվեն, հեղինակները պարզվեն, ուսանողների հանդեպ բռնության դեպքերը բացահայտվեն». վարչապետի հանձնարարականը՝ Օսիպյանին
11:55, 17.05.2018 | mamul.am
5177 | 0

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում բարձրացրեց ցույցերի ժամանակ վնասված ավտոմեքենաների և տուժած քաղաքացիների հարցը: Դիմելով ոստիկանապետ Վ. Օսիպյանին՝ ասաց. «Մենք ունեցել ենք դեպքեր, երբ որ հարձակումներ են տեղի ունեցել և ավտոմեքենաներ են ջադվել ինչ-որ անձանց կողմից: Ես ակնկալում եմ, որ շատ արագ այդ գործերը քննվեն, այդ հարձակումների հեղինակները պարզվեն և, այդ համատեքստում, լուծենք նաև այդ տուժած քաղաքացիների խնդիրը»,- ասաց Ն. Փաշինյանը: Նա հանձնարարեց նաև շատ արագ հայտնաբերել ցուցերի ժամանակ ուսանողների նկատմամբ բռնություն գործած անձանց:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր