ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ՝ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայից
11:55, 17.05.2018 | mamul.am
6461 | 0

Մի խումբ քաղաքացիներ այսօր կրկին հավաքվել են Երևանի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը:

Այստեղ են նաև Տարոն Մարգարյանի «աջակիցները», որոնց հասցեին ցուցարարները վանկարկում են՝ «հեռացեք»:

Տեղեկացնենք՝ Երևանը նոր քաղաքապետ կունենա, եթե Տարոն Մարգարյանը սեփական դիմումի համաձայն հրաժարական տա կամ Երևանի ավագանին նրան անվստահություն հայտնի: Սա ամրագրված է ՀՀ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում: Ասում է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը. «Սեփական դիմումի համաձայն հրաժարական տալուց հետո երեք օրվա ընթացքում հրավիրվում է ավագանու նիստ, որտեղ որոշվում է այն օրը, երբ պետք է կայանա քաղաքապետի նոր ընտրություններ: Մյուսը՝ ավագանու 21 անդամի կողմից անվստահություն հայտնելու նախագիծն է»:

Անվստահության նախագիծը ավագանու անդամները կարող են ներկայացնել քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին լրանալուց հետո: Տարոն Մարգարյանի պաշտոնավարման մեկ տարին լրանում է հունիս ամսին: Սակայն Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը վստահ է, որ հանրային ճնշումների արդյունքում ոչինչ չի բացառվում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր