mamul.am
Загрузка...
Ամբողջական տարբերակ
USD 480.94, EUR 585.83, RUB 8.48, GBP 660.52 Մանրամասն
+15 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+21 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Կրկես Գյումրիում. Բալասանյանին անվստահություն հայտնողները կողմ քվեարկեցին, որ նա մնա
12:50, 17.05.2018

Ավարտվեց «Բալասանյան դաշինքի» կողմից Գյումրու քաղաքապետին անվստահություն հայտնելու քվեարկությունը: Քվեարկությանը մասնակցեց ավագանու 18 անդամ: Անվստահություն հայտնելու որոշումը չընդունվեց: «Ուրիշ մեխանիզմ չկար, սա միակ տարբերակն էր, ես ճիշտ ուղղությամբ գնացի»,- ասաց Սամվել Բալասանյանն, ըստ էության խոստովանելով, որ սա իր կազմակերպածն էր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 17 անդամներից 10-ը, 1 անձ «Օրինաց երկրից» և 2-ը՝ «Բարգավաճ Հայաստանից» Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու համար ավագանու նիստ գումարելու նախաձեռնությամբ էր հանդես եկել:

Նախաձեռնող խումբը համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրել Գյումրու ավագանու անդամ Տիգրան Հովհաննիսյանին: Ավագանու ընդդիմադիր անդամները համոզված էին, որ ընտրությունը շինծու է, քանի որ բալասանյանականները կրկին նախապատվությունը Սամվել Բալասանյանին են տալու: ՏԻՄ օրենքի համաձայն, եթե անվստահության հարց է քննարկվում, 1 տարի շարունակ հնարավոր չէ անվստահություն հայտնել քաղաքապետին:

Կրկես Գյումրիում. Բալասանյանին անվստահություն հայտնողները կողմ քվեարկեցին նրան
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Загрузка...
դեպի վեր


loading...