Պուրակի քանդման պատմության մեջ ամենաողբերգականն իրականում ծառերի կտրելը չէ: Դա հին շատրվանային համալիրի բարբարոսական ոչնչացումն է: Որպես հուշարձան կառուցված համալիրն անհրաժեշտ էր միայն նորոգել, իսկ պուրակը` բարեկարգել և սրճարաններից ազատել: Փոխարենը ավերվել է Հայաստանի երկրորդ հանրապետության լավագույն հուշարձաններից մեկը և տեղում պլանավորվում է բոլորովին նոր և պատմություն չունեցող շատրվանախումբ ստեղծել: |