ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Սասնա ծռեր»-ի աջակիցները բացում են Արշակունյաց պողոտան
15:45, 17.05.2018 | mamul.am
9374 | 1

«Դատարանի մուտքը փակ կմնա, բայց պողոտան կբացենք, երթևեկությունը կվերականգնվի»,- քիչ առաջ հայտարարեցին Արշակունյաց պողոտան փակած «Սասնա ծռեր»-ի աջակիցները:

«Մեր պահանջը պատվիրակների միջոցով կներկայացվի պատկան մարմիններին ու առաջարկներից հետո, կորոշենք մեր հետագա անելիքները: Իհարկե ցանկալի կլիներ ՀՀ վարչապետի հետ հանդիպեինք... Եթե «Սասնա ծռերի» աջակիցները կգտնեն, որ պետք է փակել փողոցներ, հրապարակներ, կարվեն այդ գործողությունները»,- ասաց խմբի անդամներից Գագիկ Եղիազարյանի հայրը:

Հիշեցնենք՝ Արշակունյաց պողոտան փակ է երեկվանից, երբ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանը հրաժարվել է փոխել «Սասնա ծռեր»-ի խափանման միջոցը, նրանց աջակիցները վրաններ էին տեղադրել դատարանի առջև և մեքենաներով փակել Արշակունյացը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր