Մակեդոնիայում շարունակվում է ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ ըմբիշները: 65 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Նարեկ Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ: Երրորդ տեղի համար պայքարում նա 15:4 հաշվով առավելության է հասել Վրաստանը ներկայացնող Լուկա Մարիամիձեի նկատմամբ: |