ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
ՊԵԿ-ում մեքենաների անհարկի առատություն կա. նրանց «պալոժ չի» տրանսպորտով երթևեկելը. «Իրատես»
09:50, 18.05.2018 | mamul.am
7063 | 1

«Իրատես» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է կրճատել ծառայողական մեքենաների թիվը: «Դրանք բոլորը պետք է գույքագրել ու լուրջ կրճատումներ անել», – ասել է նա:

Թե գերատեսչություններից քանիսը կարձագանքեն այս առաջարկին, ու ինչքան ծառայողական մեքենա կկրճատվի, կերևա առաջիկայում, բայց մինչ այդ պետք է վարչապետին և նրա նորանշանակ պետեկամուտների կոմիտեի ղեկավարին հուշենք, որ նման ծառայողական մեքենաների անհարկի առատություն կա նաև ՊԵԿ-ում: Ամեն օր միկրոավտոբուսների շարասյունը (որքան տեղյակ ենք` 9 ավտոմեքենա) սպասում է ՊԵԿ-ի աշխատակիցներին՝ նրանց անփորձանք տուն տանել-բերելու համար:

Փաստորեն, նրանք արտոնյալների դաս են, նրանց «պալոժ չի» հասարակական տրանսպորտով երթևեկելը: Հուսանք` այս կոմիտեն էլ կենթարկվի վարչապետի հրահանգին:

Մինչ այդ հիշեցնենք, որ երբ Կարեն Կարապետյանը դարձավ վարչապետ, նա էլ առաջարկեց կրճատել ծառայողական մեքենաների թիվը, անցնել խնայողությունների, իսկ արդյունքը եղավ այն, որ դուրս գրվեցին, այսպես ասած, «անպետք» մեքենաները»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր