ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Իրանում խոստացել են 100 հազար դոլարով պարգևատրել Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատանն ահաբեկչություն իրականացնելու համար
14:05, 18.05.2018 | mamul.am
10183 | 1

Իրանի արմատական կազմակերպությունը հայտարարել է, որ պատրաստ է 100 հազար դոլարով պարգևատրել այն անձին, ով ահաբեկչություն կիրականացնի Երուսաղեմում ԱՄՆ-ի նոր դեսպանատանը, որը բացվել է մայիսի 14-ին:

Տեղեկությունների համաձայն, որոնք հրապարակել է The Washington Free Beacon պարբերականը, դիվանագիտական առաքելությունում ահաբեկչական հարձակման կոչ է անում «Արդարության իրանցի որոնողները» ուսանողական շարժումը:

«Արդարության համար ուսանողների շարժումն աջակցում է ցանկացած անձի, ով կոչնչացնի Երուսաղեմում ամերիկյան նորաբաց դեսպանատունը»,- ասվում է շարժման հայտարարության տեքստում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր