ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Շանթ Հարությունյանի մտահոգություններն արդարացված են». Ալեք Ենիգոմշյան
16:45, 18.05.2018 | mamul.am
9530 | 1

Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի կոչի վերաբերյալ MAMUL.am-ի թղթակիցն այսօր փորձեց կարծիք իմանալ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանից: «Վերջին շրջանում երկրում տեղի ունեցող բոլոր ակցիաներն ու պահանջներն արդարացված են, դրանք բոլորը քաղաքական պատճառներ ունեն, դրանք բնավ արհեստածին չեն: Շանթ Հարությունյանի մտահոգությունները մի կողմից արդարացված են: Այդ ակցիաներն, այո, կարող են չկանխատեսված վնասներ բերել: Ես կարծում եմ՝ բոլոր պահանջները պետք է այնպես ներկայացնել, որ նման իրավիճակներ չստեղծվեն, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարեցնել բողոքի ակցիաները. պետք է գիտակցված, հաշվարկված լինեն դրանք»,- ասաց Ա. Ենիգոմշյանը:

Հիշեցնենք, որ երեկ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը Վարդաշեն ՔԿՀ-ից դիմել էր ժողովրդին՝ կոչ անելով դադարեցնել անհնազանդության գործողությունները: Նա խնդրել էր 2-3 ամիս ժամանակ տրամադրել Նիկոլ Փաշինյանին և նոր կառավարությանը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան կուտակված խնդիրների լուծման քայլերը տեսանելի դարձնել ժողովրդին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր